Հիշատակ Մեռելոցը Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում
Հինգ տաղավար տոներին հաջորդող օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիշատակ Մեռելոց:
2024 թվականի հունվարի 7-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Մեռելոցի Սուրբ և Անմահ Պատարագ:
Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիներում հընթացս կիրակնօրյա Սբ. Պատարագի պատարագիչ արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը և արժանապատիվ Տեր Կիրակոս Սիմոնյանը հավուր պատշաճի քարոզ խոսեցին Սուրբ Ծննդյան, ինչպես նաև բուն օրվա՝ Մեռելոցի՝ ննջեցյալների հիշատակության օրվա խորհրդի մասին:
Հավարտ Սբ. Պատարագի, Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. ՏԵր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ներկայությամբ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ննջեցյալների հոգու հանգստության համար: