Материалы

Շարունակվում է դիվանագետների հյուրընկալությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում շարունակվում է դիվանագետների հյուրընկալությունը: Ընթացիկ տարվա փետրվարի 2 -ին Վիրահայոց թեմում կայացավ ևս մեկ նշանակալից հանդիպում: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցում հյուրընկալվեց  Վրաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անդրիուս Կալինդրան:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը պարոն դեսպանին ծանոթացրեց թեմի աշխատանքների յուրահատկություններին: Երկուստեք զրույցը վերաբերեց ապագայի պլաններին:

Հանդիպման շրջանակներում ընդգծվեց նշված ձևաչափի նշանակությունը, քննարկվեցին ապագա համագործակցության հնարավորությունները, ինչին հետևեց կողմերի համաձայնությունը  երկխոսությունը շարունակելու մասին:

Նշված հանդիպմանը մասնակցում էին համայնքային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր Առնոլդ Ստեփանյանը և նշված հիմնադրամի  ղեկավար Մարի Միքոյանը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են