Շարունակվում է դիվանագետների հյուրընկալությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում շարունակվում է դիվանագետների հյուրընկալությունը: Ընթացիկ տարվա փետրվարի 2 -ին Վիրահայոց թեմում կայացավ ևս մեկ նշանակալից հանդիպում: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալվեց Վրաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անդրիուս Կալինդրան:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը պարոն դեսպանին ծանոթացրեց թեմի աշխատանքների յուրահատկություններին: Երկուստեք զրույցը վերաբերեց ապագայի պլաններին:
Հանդիպման շրջանակներում ընդգծվեց նշված ձևաչափի նշանակությունը, քննարկվեցին ապագա համագործակցության հնարավորությունները, ինչին հետևեց կողմերի համաձայնությունը երկխոսությունը շարունակելու մասին:
Նշված հանդիպմանը մասնակցում էին համայնքային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր Առնոլդ Ստեփանյանը և նշված հիմնադրամի ղեկավար Մարի Միքոյանը: