Վիրահայոց թեմի առաջնորդի այցելությունը Թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարան և փոքրիկների հետաքրքրությունը և ուրախությունը «Բարի սամարացու քսակ» նվերներից
2024 թվականի փետրվարի 20-ին Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարան այցելեց և սաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Թեմակալ առաջնորդը, ով դատարկաձեռն չէր եկել երեխաների հետ հանդիպման, անսահման ուրախություն նվիրեց փոքրիկներին՝ նրանց բաժանելով «Բարի սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության Սոււրբծննդյան նվերները: Նախակրթարանի սաները հետաքրքրությամբ բացելով գունազարդ տուփերը, անթագույց հետաքրքրասիրությամբ ուրախանում էին ստացած նվերների համար: