Материалы

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» տնօրինության պատվիրակության այցը Վրաստան

Վրաստան կատարած այցի շրջանակներում, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» տնօրինության պատվիրակությունը, Բաթումի և   Սամցխե-Ջավախք կատարած այցելությունից հետո, 2024 թվականի փետրվարի 26-ին ժամանեցին Թբիլիսի:  Պատվիրակության կազմում էին «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի»  գործադիր տնօրեն տիկին Էլիզա Մինասյանը, հիմնադրամի  Հայաստանի Հանրապետության գրասենյակի  տնօրեն Արմեն Հակոբյանը և Բրազիլիայից Սփյուռքի երիտասարդ դեսպան Աբրահամ Կուլաջյանը:

Հյուրերը Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերով բաժնի  պատասխանատու Էմիլ Սարգսյանի հետ  հանդիպումից և աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո, այցելեցին թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոն:

Մեծ Լոռեցու Թբիլիսիի  նախկին բնակարանը դիտելուց  և պատմության ու ներկա իրավիճակի մասին կենտրոնի  էքսկուրսավար Էդիտա Զոհրաբյանին լսելուց հետո, հյուրերը  հանդիպում ունեցան  հիմնադրամի  կողմից ֆինանսավորովող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական  քայլեր փոփոխությունների համար 2023-2024 թվականներին» ծրագրի մասնակիցների հետ:  Հարցուպատասխանի  ձևաչափով  ընթացող  հանդիպման ժամանակ ծրագրի պատասխանատուները իրազեկվեցին  ծրագրի օգտակարությանը, աշխատանքների մանրամասներին,  երիտասարդների մասնակցությանը և հանդիպումների ակտիվության ու բարձրաժեքության մասին:

Հանդիպման ձևաչափից գոհ հյուրերը առաջարկեցին նմանօրինակ հանդիպում  անցկացնել  Հայաստանում՝ ծրագրի մասնակից  մյուս կազմակերպությունների հետ, որին հրավիրված կլինեն նաև  Վիրահայոց թեմի  երիտասարդական բաժնի  ներկայացուցիչները:

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» տնօրինության ղեկավարները համագործակցությունը և  ծրագրային աշխատանքները շարունակելու պատրաստակամություն հայտնեցին:   

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են