Материалы

Ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

2024 թվականի մարտի 2-ին, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը սիրով հյուրընկալեց  Վրաստանի  Մառնեուլիի շրջանի  Շուլավերի  „Hobby House“ ստուդիայի սաներին, ղեկավար-ուսուցչուհի Մարինա  Ծիկարիշվիլիի  առաջնորդությամբ: Նրանք բերել էին  իրենց ձեռքի աշխատանքները, որոնք տարբեր էին՝ ասեղնագործություն, թաղիք, տիկնիկներ, հուլունքաշարեր, շյուղերով գործվածքներ և այլն: Այդ ամենը  ներկայացնում էին 10-17 տարեկան հայ  աղջիկների  երևակայության, պատկերավոր մտածողության, գեղեցիկը  արարելու, գեղեցիկը տեսնելու արդյունքը:

Ցուցահանդեսի բացումը ողջունեց, և Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի  օրհնությունը և բարեմաղթանքները  փոխանցեց  կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Վերջինս գնահատանքի իր խոսքում արժևորեց ավանդական  ձեռքի աշխատանքի իմացությունը սերունդներին փոխանցելու, պատկերավոր մտածողությունը մշակելու և  ապագայում այդ իմացությունը կյանքի կոչելու հնարավորությունը: Տեր Կիրակոսը  նաև ներկաներին շնորհավորեց   Վրաստանում  նշվող Մայրերի տոնի  նախատոնակի  կապակցությամբ:

Hobby House“  ստուդիան, որ ստեղծվել է 2015  թվականին, հանդիսանում է Վրաստանի ձեռքի աշխատանքների Ազգային միության անդամ, ցուցադրվել է Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանյան մի շարք երկրներում, ակտիվորեն  մասնակցում է Վրաստանում կազմակերպվող բարձր մակարադակի ցուցադրություններին, արժանացել է  բազմաթիվ  պատվոգրերի:

Ստուդիայի  անդամները  սիրով «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած «Շունն ու կատուն» լեգենդի տիկնիկային  մակետը: 

Դիտելով ցուցահանդեսը՝ ներկաները  հիացմունքով և չթաքրած գոհունակությամբ ողջունեցին բժիշկ-գինեկոլոգ Մարինե Ծիկարիշվիլուն  ավանդական ձեռքի աշխատանքի ստեղծարարութունը, գաղտնիքները և վարպետությունը դեռահասներին փոխանցելու համար:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են