Դանիայի խորհրդարանային պատվիրակությունը և դեսպան Անն Թովթ Սորենսենը այցելեցին Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի
2024 թվականի մարտի 5-ին Վիրահայոց թեմում հյուրընկալվեցին Դանիայի խորհրդարանային պատվիրակության անդամները և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենը:
Կայացած զրույցի ընթացքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը հյուրերին ծանոթացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի գործունեության, թեմի առջև ծառացած խնդիրների և ապագայի ծրագրերի մասին:
Վիրահայոց թեմը խորին շնորհակալություն է հայտնում Դանիայի խորհրդարանային պատվիրակության անդամներին և Վրաստանում Դանիայի դեսպանին՝ այցելության և Վիրահայոց թեմի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:
Հանդիպմանը մասնակցում էր համայնքային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի ղեկավար Մարի Միքոյանը: