Материалы

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում բարձրացվեց միասնական աղոթք՝ Խոկում

2024 թվականի մարտի 25-ին, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում,  թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Խոկում:

Վիրահայոց թեմի բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի նախաձեռնությամբ, Ավագ շաբաթվա առաջին օրը  նշանավորվեց միասնական աղոթքով՝ Խոկումով:

Ներկա հավատացյալներն ունկնդիրը դարձան քահանաների, սարկավագների և դպիրների կողմից սաղմոսների և աղոթքների ընթերցանությանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի խոսքը խորհրդածության առիթ ընձեռեց: Վերջինս  անդրադարձ կատարելով Հիսուս Քրիստոսի  Ավագ շաբաթվա օրերին կրած տանջանքներին ու չարչարանքներին, հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ մեր Աստծուն, Հիսուս Քրիստոսի պատվիրաններին, սիրել մեկս մյուսին, նվիրվել մեր հայրենիքին, սիրել մեր ազգը և ապրել մեր հավատքով:

Հավատացյալները ծնկաչոք  խորհրդածում էին՝ խոկում քար լռության մեջ Սրբազան Հոր խոսքերի շուրջ, և յուրաքանչյուրը մտովի աղոթք էր բարձրացնում առ Աստված, հայցելով երկրներին խաղաղություն և մարդկանց՝ արևշատ օրեր:

Խոկումը գեղեցկացավ երգչախմբի հոգեթով երգեցողությամբ և ավարտվեց հոգևոր դասի մաղթանք-աղոթքով։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են