Նիդեռլանդների թագավորության բարձրաստիճան հյուրերն այցելեցին Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի
Այսօր, 2024 թվականի մարտի 26-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը հյուրընկալեց Կրոնի և դավանանքի հարցերով Նիդեռլանդների պատվավոր դեսպանորդ տիկին Բեյա Թեն Տուշերին, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական օֆիցեր պարոն Ալեքսանդեր Ակերբոոմին, Վրաստանում Նիդեռլանդների դեսպան տիկին Մելինե Առաքելյանին և դեսպանության աշխատակցուհի Լելա Լոմիային:
Կայացած հանդիպման ընթացքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը հյուրերին ծանոթացրեց թեմի աշխատանքների յուրահատկության և ապագա պլանների հետ:
Սրբազան հայրը շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, և հյուրերին հրավիրեց դիտելու Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին:
Նշված հանդիպմանը մասնակցում էին Համայնքային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները: