Տոնական տրամադրություն և ավանդական ներկած ձվերով խաղ «Մովսես Խորենացի» նախակրթարանում
2024 թվականի ապրիլի 2-ին, Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարան այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչի կնքահայր Վաչագան Հակոբյանը: Տարիներ առաջ նախակրթարանում հաստատված ավանդույթի համաձայն, եկեղեցու կնքահայրը եկել էր շնորհավորելու փոքրիկների Սուրբ Զատիկը:
Արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի կողմից երեխաների օրհնության կարգից հետո, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և նախակրթարանի ուսուցիչները կազմակերպեցին երեխաների սիրած ձվակռիվ խաղը, երեխաներին պարգևելով ուրախություն և ստեղծելով բարձր տրամադրություն:
Մեծահասակները նույնպես միացան փոքրիկների ուրախությանը: Կնքահայր Վաչագան Հակոբյանը շնորհավորելով երեխաներին տոնի՝ Սուրբ Զատկի կապակցությամբ, մաղթեց նրանց առողջություն և ուրախ օրեր: Կնքահոր կողմից բոլոր երեխաները ստացան նվերներ: