«Սամարացու քսակ» կազմակերպության նվերները ստացան մայրաքաղաքի Իսանի շրջանի մի խումբ երեխաներ
2024 թվականի ապրիլի 4-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և հայրական բարեմաղթանքներով, «Սամարացու քսակ» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները ստացան նաև մայրաքաղաքի Իսանի շրջանում բնակվող մի խումբ երեխաներ: Նրանք «Վրացական երազանք» կուսակցության Իսանի շրջանային կազմակերպության կենտրոնական օֆիսում հավաքվել էին կազմակերպության անդամ Պավլե Նադիբաիձեի նախաձեռնությամբ և օֆիսի մյուս անդամների հրավերով:
Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, վարչական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և Երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը երեխաներին բաժանեցին իրենց հասակակիցների ձեռքով պատրաստած գեղեցիկ նվերները:
Իրենց պարունակություններով հետաքրքրություն առաջացնող գեղեցիկ տուփերը ուրախություն և բարձր տրամադրություն պարգևեցին երեխաներին: