Материалы

Վիրահայոց թեմի երիտասարդների ուխտագնացությունը դեպի Շահումյան և Կարմիր գյուղ

2024 թվականի մայիսի 5-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, կազմակերպվեց  թեմի երիտասարդների ուխտագնացությունը Մառնեուլի շրջանի հայկական գյուղեր: Արժանապատիվ Տեր  Հովսեփ քահանա Հարությունյանի և  բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի առաջնորդությամբ կազմակերպված ուխտի առաջին կետը Շահումյանի շրջանի Մեծ Շուլավեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Տեր Հովսեփ քհն. Հարությունյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որին տեղացիները մասնակցեցին մեծ սպասումով, քանզի եկեղեցին չունի մշտական ծիսակատար հոգևորական։

Անկախ անձրևային եղանակից ուխտավորներին սպասում էին նաև Կարմիր գյուղի բնակիչները «Սրբոց ավետարանչաց» մատուռում։ Քանի որ մայիսի 5-ին Վրաստանում տոնվում էր Սուրբ Հարության տոնը, տեղացիները պատրաստել էին զատկական կերակրատեսակներ  և սպասում էին օրհնության։

2

Երիտասարդները շփվեցին տեղի հայ երիտասարդական կենտրոնի անդամների հետ: Վերջիններս հյուրերին ծանոթացրին իրենց գործունեությանն ու գյուղի զարգացման պատմությանը, խոսեցին ապագայի  ծրագրերի մասին։

Ջերմ ընդունելությունը շարունակվեց Խրամ գետի ափին բացօթյա ընթրիքի սեղանի շուրջ։ Անմիջական զրույցի և խաղերի ընթացքում արդեն ակնհայտ էր, որ հաջորդ հանդիպումը վստահաբար հեռու չէ։ Դրական լիցքավորված Թեմը ներկայացնող երիտասարդները  Թբիլիսի վերադարձի ճանապարհին  քննարկում էին հաջորդ ուխտագնացության ուղղությունը և արտահայտում էին իրենց  մասնակցության պատրաստակամությունը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են