Материалы

Վիրահայոց թեմի «Հովհ․ Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը հյուրընկալեց Ստեփանավանի «Հեքիաթն է կանչում» տիկնիկային թատրոնին

2024 թվականի մայիսի 18-ին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի հյուրն էր ՀՀ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի «Հեքիաթն է կանչում» տիկնիկային թատրոնը: Այցը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 155-ամյա հոբելյանին, իսկ նպատակն էր թբիլիսահայ երեխաներին, տիկնիկների խաղով, ներկայացնել Թումանյանի հեքիաթներից ու լեգենդներից կազմած ծաղկաքաղը  «Թումանյանի հերոսները» խորագրով:

Հիրավի, թե Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սանեըր, թե միջին տարիքի երեխաները  մեկ անգամ կրկին  տեղափոխվեցին  Անմահ Լոռեցու «Շունն ու կատուն», «Բարեկենդանը», «Քաջ Նազարը» ստեղծագործությունների աշխարհը, վայելեցին   թումանյանական հերոսների ծիծաղաշարժ, պարզ ու միամիտ առօրյայի ուրախությունը:

Կենտրոնի  ղեկավար Մարգարիտ Սաքուլյանը ներկաներին ծանոթացնելով կենտրոնի, ի մասնավորի «Հեքիաթն է կանչում» թատերական խմբի գործունեությանը, ընդգծեց  Մարիամ Խանումյանի, Նարինե Այվազյանի, Սյուզաննա Սարուխանյանի և մյուս աշխատակիցների  անունները, ում անձնվեր աշխատանքով իրենց  գործունեությունը շարունակաբար  դառնում է  հետաքրքիր, կենտրոնը՝ սիրելի վայր թե՛ մանուկների, թե դեռահասների և թե՛ մեծահասակների համար: Գաղտնիքը նորանոր մոտեցումներով և մեկնաբանություններով մատուցվող ստեղծագործություններն են, որ սիրով ընդունվում են տարբեր  տարիքի, հետաքրքրության և ճաշակի  հանդիսատեսի կողմից:

Հավելենք, որ  2006 թվականից Ստեփանավանում գործող այս կենտրոնը իր գործունեությունը ներկայացրել է Հայասստանի Հանրապետության գրեթե  բոլոր քաղաքներում և շրջաններում,  քաղաքամայր Երևանում, համագործակցում է  Երևանի պետական  տիկնիկային թատրոնի հետ և  հանդիսանում է  Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի անդամ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են