Материалы

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ «ՎԱՐԴԱՏՈՆԸ»

2024 մայիսի 19-ին, Թբիլիսիի Մեյդան թաղամասում վերստին թևածում էր Սայաթ-Նովա անզուգական երգիչ-բանաստեղծի երգն ու երաժշտությունը՝ տոնական տրամադրություն ստեղծելով  Վրաստանի մայրաքաղաքի բազմազգ ու բազմակրոն բնակչության մոտ:

«Վարդատոն» ավանդական միջոցառումն այս տարի ևս անցկացվեց «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Վրաստանում ՀՀ  դեսպանության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի,  Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, ՀՀ ԿԳՄՍԵ նախարարության աջակցությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի հովանու ներքո:

«Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, «Վտաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դեսպանության դիվանագետներ, սակրեբուլոյի անդամներ, բազմաթիվ հյուրեր: Սբ. Պատարագը մատուցեց արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:

Հավարտ Սրբազան արարողության,  եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ,  հոգևոր  դասի  մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:  Սայաթ-Նովայի արվեստի անմահության, անզուգական Երգչի անկորնչելի հիշատակի մասին խոսք ասաց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

2

Ներկաները, սեր ու ժպիտով վարդ ու ծաղիկներ խոնարհեցին առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարին, որին հաջորդեց տոնական բացօթյա համերգը Գորգասալի հրապարակում։

 «Վիրահայերի միություն« հասարակական կազմակերպության նախագահ Մարի Առաքելովայի ողջույնի խոսքից հետո,  ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, Վրաստանի գրողների միոսւթյան նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, գրող-բանաստեղծ Ռուզաննա Հովասափյանը:

Ու տարածվեց Մեյդան թաղամասում Անմահ Սայաթ-Նովայի 300 տարուց ավելի իր  արդիականությունն ու հնչեղությունը չկորցրած երգն ու երաժշտությունը:  Ելույթներ ունեցան ՀՀ ԿԳՄՍԵ նախարարության  ժողովրդական  երգի ու պարի  պետական  ազգային համույթը, հայ  և վրացի երգիչ-երգչուհիների, «Վանք«, «Ջեյրան», «Անի» պարային համույթների, «Հայարտուն» կենտրոնի, ասմունքողների  հիասքանչ կատարումները:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են