Материалы

Վիրահայոց Թեմում նշվեց Սբ.Աստվածամոր Վերափոխման տոնը

2024 թվականի օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ. Աստվածամոր Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված ամենահին տոնը: Աստվածամոր տոնը Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում  նշանավորվեց Սբ. Պատարագներով և խաղողօրհնության կարգով:

Թբիլիսիում Առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:  Սբ. Պատարագին ներկա էին թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ, մտավորականներ, կառույցների ղեկավարներ, բազում հավատացյալներ և զբոսաշրջիկներ:
2

Սուրբ Պատարագի ավարտին, Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը  հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջման և Հարության, Վերափոխման մասին,  անդրադարձ կատարեց խաղաղօրհնության խորհրդին:  Այնուհետև Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողությունը, բարձրացվեց Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը:
3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են