Գեղանկարիչ Գեորգի Մանոյանի հերթական անակնկալը

Գեղանկարիչ, Թբիլիսիի նախկին բնակիչ Գեորգի Մանոյանը, տարիների ստեղծագործական կյանքի նպատակ է դարձրել Թբիլիսիի հայկական հետքի և տեսարժան վայրերի գեղանկարչական պատկերումը: Նրա գրաֆիկական և յուղաներկ աշխատանքներից շատերը զարդարում են Վիրահայոց թեմի կենտրոնների պատերը:
Այս անգամ էլ ԱՄՆ-ից ժամանած գեղանկարիչը, 2024 թվականի օգոստոսի 31-ին, արժանանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությանը, թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնին մատուցեց հերթական հաճելի անակնկալը՝ նվիրելով Սբ. Գևորգ եկեղեցու յուղաներկ պատկերը: