Материалы

Վիրահայոց թեմում նշվեց Խաչվերաց տոնը

2024 թվականի սեպտեմբերի 15-ին, Վիրահայոց թեմի եկեղեցիներում  հավուր պատշաճի նշանավորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի փառաբանության տոնը:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի  առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ , տոնական Սբ. Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:  

Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»  ֆրակցիայից Դավիթ Կաճարավան, Թբիլիսիի Սակրեբուլոյի  Կրծանիսիի շրջանից մաժորիտար պատգամավոր,  վերստուգիչ հանձնաժողովի նախագահ  Լևան Ջափարիձեն և . Թբիլիսիի Կրծանիսի շրջանի գամգեբելի Բեքա Միքաուտաձեն:

Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը  քարոզ խոսեց օրվա խորհրդի, հավատքի կարևորության և Խաչի նշանակության  մասին և շնորհավորեց ներկաներին տաղավար տոնի կապակցությամբ:

Նույն օրը Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում, երեկոյան ժամերգությունից հետո  կատարվեց Սուրբ Խաչի թափոր:  Հոգևոր դասի առաջնորդությամբ՝ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և ժողովուրդը օրհնվեց վարդաջրով: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ:Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին:

Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով և հանդիսավորությամբ նշանավորվեց Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջաններում և գյուղերում և Բաթումիում գործող հայկական եկեղեցիներում:

3

3

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են