Վիրահայոց թեմի ուխտավորները ներկա էին Մյուռոնօրհնության արարողությանը

2024 թվականի սեպտեմբերի 28֊ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհության արարողություններին, որը կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ և աշխարհասփյուռ հավատացյալների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների մասնակցությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, ներկա էին նաև Թեմի բազում հավատացյալներ։Վիրահայոց թեմի ուխտավորները կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերաօծման արարողություններին։