Материалы

Հովհ. Թումանյանը Ա. Շուգարովի կերտած դիմանկարից «կողջունի» կենտրոնի այցելուներին

Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի աշխատակիցների համար անակնկալ չէր ճանաչված գեղանկարիչ, ծնունդով թբիլիսեցի Անդրեյ Շուգարովի այցը Թբիլիսի, քանզի «Վրաստան» թերթից արդեն տեղեկացել էին, որ նկարիչը անակնկալ պետք մատուցի Ժողովրդական մեծ բանաստեղծի թբիլիսյան տանը և թբիլիսահայերին:

Հիրավի, 2024 թվականի հոկտեմբերի 12-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի առաջնորդությամբ, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոն այցելեց Երևանից ժամանած արվեստասերների խումբը, որի կազմում էին գեղանկարիչ Անդրեյ Շուգարովը, նրա մտերիմ ընկեր, ծնունդով նույնպես թբիլիսեցի, «ԿարԼեոնե» նկարչական  Արտգալերեայի հիմնադիր  Կարլեն Կարապետյանը, «Վրաստան» թերթի խմբագիր  Վան Բայբուրթյանը և ուրիշներ:

3

Շրջայց կատարելով  Հովհաննես Թումանյանի թբիլիսյան նախկին բնակարանում, Անդրեյ Շուգարովը կենտրոնին նվիրեց Հովհաննես Թումանյանի դիմանկարով իր կտավը, հավելելով, որ Ժողովրդական մեծ բանաստեղծը այսուհետ այս կենտրոնի այցելուներին  «կողջունի» այդ  դիմանկարից:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը անվանի գեղանկարիչին և դիմանկարի մեծ վարպետին  պարգևատրեց «Հովհաննես Թումանյան» հուշամեդալով:

Անդրեյ Շուգարովը շնորհակալության իր խոսքում արժևորեց Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը Թումանյանի դիմանկարով կենտրոնը էլ ավելի գեղեցկացնելու համար և խոստացավ իր անհատական ցուցահանդեսով անպայման ներկայանալ թբիլիսահայերին:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են