Материалы

Ջրօրհնեքի արարողություն Վիրահայոց թեմի Թբիլիսիի եկեղեցիներում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն, Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով Թեմերում կատարվում է ջրօրհնեքի արարողություն:

2024 թվականի հոկտեմբերի 20-ին,  Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և  Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեց  Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով ջրի օրհնության կարգ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցեց Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:

Հընթացս Սբ. Պատարագի,  Սրբազան Հայրը իր  քարոզ խոսքում հավուր պատշաճի մեկնաբանեց Սբ. Մյուռոնի խորհուրդը, հավատացյալներին ի գիտություն հայտնելով, թե երբ և ում ձեռամբ է  կիրառվում Սրբալույս Մյուռոնը և  օրհնված ջրից հավատացյալները ինչպես պետք է  օգտվեն:

Հավարտ Սուրբ Պատարագի  Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս  եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ Նորօրհնյալ Սբ. Մյուռոնով օրհնվեց ջուրը և բաժանվեց հավատացյալներին: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում նույնպես  հավատացյալները օրհնված ջուր տարան իրենց հետ:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են