Материалы

«Ճակատագրի գեղարդը» կրոնական դետեկտիվը վիրահայ ընթերցողին ներկայացրեց գրքի հեղինակը

2024 թվականի հոկտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքով կայացավ «Ճակատագրի գեղարդը» գրքի շնորհանդեսըԳիրք, որի առանցքում հրաշագործ գեղարդի անհայտացման և դրա վտանգավոր որոնման պատմական արկածախնդրային իրադարձություններն են:  

Գրքի շնորհանդեսին անձամբ ներկա էր գրքի հեղինակը՝ փաստաբան, Ռուսաստանի գրողների միության անդամ, Ռուսաստանի և Նախիջևանի թեմի իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար, փաստաբանության ոլորտում Ազգային  մրցույթի 2021 թվականի «Ոսկե գրիչ» անվանակարգի դափնեկիր Ռուբեն Մարգարյանը:  

Շնորհանդեսի բացման խոսքից և Տերունական աղոթքից հետո գրքի հեղինակը ներկայացրեց կրոնական դետեկտիվի ժանրով վեպ գրելուդրդապատճառըգեղարդի որոնման հետաքննությունը ներկայացնելու իր որոշումը: Նրա գրչի ներքո գեղարվեստորեն բացահայտվել  են  այն երևույթըև իրադարձությունները, որոնք փաստացի ամրագրված են հայ ժողովրդի հոգևոր կյանքի պատմությունում:

Անշուշտ, հետաքրքրությունը մեծ էր, ինչը ակնհայտորեն  դրսևորվեց հեղինակին ուղղված տարբերհարցերով, որոնք առնչվում էին թիլլերի տարրերով գրված «Ճակատագրի գեղարդը» վեպի գլխավոր հերոսներ քահանայի, սարկավագի և իրավաբանի կողմից Գերմանիայում, Ֆրանսիայում  ծավալած գործունեության, Հայաստանի տարբեր եկեղեցիներում և վանքերում հերոսների արկածների հետ:

Շնորհանդեսին ներկա Փարիզի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու հոգևոր հովիվ  արժ.Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բարձրաձայնեց հեղինակի մտահղացումը   կրոնական դետեկտիվը անպայման նաև վիրահայ ընթերցողիններկայացնելու մասին, իսկ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանըշնորհակալություն հայտնեց   հեղինակինիր արդեն երրորդ գրքի շնորհանդեսը  բազմաթիվ այլ քաղաքներից հետո նաև Թբիլիսիում իրականացնելու համար:

Միջոցառման ավարտին Ռուբեն Մարգարյանն իր մակագրությամբ «Ճակատագրի գեղարդը» գիրքը  նվիրեց ներկաներին:

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են