Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում կատարվեց ջրօրհնեքի արարողություն
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն, Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով Թեմերում կատարվում է ջրօրհնեքի արարողություն:
2024 թվականի հոկտեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ, Մառնեուլի և Ռուսթավի քաղաքների հայության հոգևոր հովիվ և ք. Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակույթային և երիտասարդության կենտրոնի ղեկավար արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի Տեր Հովսեփ քահանան քարոզ խոսեց Սբ. Մյուռոնի խորհրդի, մի քանի շաբաթ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ օրհնված և Թեմերին փոխանցված Նորօրհնյալ Սբ. Մյուռոնի մասին:
Հավարտ Սբ. Պատարագի Նորօրհնյալ Սբ Մյուռոնով օրհնվեց ջուրը և բաժանվեց Սբ. Պատարագին ներկա հավատացյալներին: Ք.Ռուսթավում բնակվող հավատացյալները օրհնված ջուր տարան իրենց հետ: