«Թագուհի Շուշանիկի գումարտակը» Ֆիլմի ցուցադրում «Բիլթմոր» հյուրանոցի ցուցասրահում

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և թեմի Երիտասարդական հարցերի բաժնի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Դավիթ Գյուլիկյանի և Արթուր Մարտիրոսյանի «Թագուհի Շուշանիկի գումարտակը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է ազգությամբ հայ քաղաքացիներին, ովքեր կռվել են Աբխազիայում՝ հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության, ազատության և անկախության:
Միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024» ծրագրի շրջանակում՝ «Jinishian Memorial Foundation» հիմնադրամի աջակցությամբ: