Երիտասարդաց միության հերթական հոգևոր զրույցի թեման՝ «Քրիստոնեությունը՝ որպես հզորանալու և ոչ թե թուլանալու կրոն»
Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ՝ բարեշնորհ Գևորգ սրկ. Ավետիսյանը շարունակում է հոգևոր զրույցների շուրջ հանդիպումների շարքը: Այս անգամ երիտասարդների երկու խմբերը միացյալ հանդիպում ունեցան:
Հանդիպումն առանձնահատուկ դարձավ, քանի որ «Զրույց երիտասարդների հետ» նախագիծը ևս մեկ փոքրիկ ծրագիր իրականացրեց:
«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» Jinishian Memorial Foundationհովանավորությամբ անցկացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024» ծրագրի շրջանակում ձեռք բերեցինք պայուսակներ, նոթատետրեր և կրծքանշաններ, որպեսզի բարձրացնենք իրազեկման մակարդակը և նպաստենք հանդիպումների շարունակականությանը:
Ինչպես նաև նույն ծրագրի շրջանակում ձեռք ենք բերել տարբեր պարագաներ, որոնց շնորհիվ լուծվեցին մի շարք խնդիրներ:
Ի դեպ, այս անգամ ներկաների շարքում էին նաև Հայաստանից հյուր երիտասարդներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ անցկացրին մեզ հետ իրենց երեկոն:
Շնորհակալություն ենք հայտնում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին աջակցության համար և թեմի երիտասարդական բաժնին` Էմիլ Սարգիսյանի գլխավորությամբ, արդյունավետ համագործակցության համար:
Ջերմ շնորհակալություն մեր մշտական բարեկամ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնին, մասնավորապես աշխատակից Էդիտա Զորաբյանին գեղեցիկ հյուրընկալության համար: