Материалы

Երկրաշարժի զոհերի հիշատակն անմոռաց է

Թեև անցել է 36 տարի, բայց աշխարհասփյուռ հայությունը շարունակում է իր խոնարհումը բերել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանի Հանրապետության Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

2024 թվականի դեկտեմբերի 7-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ կորուսված ընտանիքների ու անմեղ մարդկանց, որ դարձան բնական աղետի ավերիչ ու մահասարսուռ րոպեների անմեղ զոհեր:

2

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին  եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս  Դավթյանի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:

Հավարտ ծիսական արարողության, ներկաներին դիմեց  Թեմակալ առաջնորդը: Անդրադարձ կատարելով աղետաբեր  արհավիրքի բերած հետևանքներին, Սրբազան Հայրը խոսեց այն մասին, թե ինչպես մի քանի վայրկյանների ընթացքում մարդիկ կորցրին ամեն ինչ՝ կյանքը, հարազատներին, ընտանիքներին, զավակներին, հայտնվեցին ողբերգական վիճակում, դարձան տնավեր, կանգ առավ կյանքի առաջընթացը, խաթարվեց երկրի զարգացումը: Եվ այդ  հետևանքների պատճառները  խորհրդային տարիներին մարդու մեջ իշխող անհավատությունն էր, Եկեղեցուց հեռանալը,  խաբեության տուրքը,  սիրո պակասությունը, եսասիրությունը: Հայ ժողովրդին պատուհասած երկրաշարժը Աստծու փորձություն անվանելով, Թեմակալ առաջնորդը հորդորեց ապրել քրիստոնեական սիրով և հավատքով:

 Չնայած ժամանակը սպիացնում է վերքերը, բայց հայ մարդը շարունակում է իր աղոթքով հայցել խաղաղություն անմեղ նահատակների հոգիների համար և մոմ վառել նրանց հիշատակին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են