Материалы

Վիրահայոց թեմը հյուրընկալեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի պատվիրակությանը

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» տնօրինության պատվիրակությունը 2025 թվականի հունվարի 29-ին հյուրընկալվեց Թբիլիսիում:

Պատվիրակության կազմում էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Ամերիկայի  գրասենյակի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը, հիմնադրամի ՀՀ գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանը, ԱՄՆ-ի խորհրդատվական կոմիտեի անդամներ  Սոնա Հարությունյանը և Ֆիլիպ Վուդսը:

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց և Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս.  Դավթյանի օրհնությունը ստանալուց և առանձնազրույցից հետո, հյուրերը դիտեցին  «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը: Տնօրեն Եվգենյա Մարկոսյան ներկայացմամբ ծանոթացան   կենտրոնի աշխատանքներին, դիտեցին Ջինիշյանի անվան սրահը, որտեղ ամբողջ օրվա ընթացքում իրար են հաջորդում «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի,  հայերենի ուսուցման  մեկօրյա վարժարանի դասերը, «Հայոս  բենդ» վոկալ-գործիքային համույթի պարապմունքները և տարբեր հանդիպումներ:

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերով բաժնի  պատասխանատու Էմիլ Սարգսյանի հետ Ջինիշյան հիմնադրամի աջակցությամբ կատարած աշխատանքներին ծանոթանալուց հետո, հյուրերը  այցելեցին թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոն:

Այստեղ հիմնադրամի  կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական  քայլեր փոփոխությունների համար 2023-2024 թվականներին» ծրագրի մասնակիցների հետ հարցուպատասխանի  ձևաչափով հանդիպմանը պատվիրակության անդամները իրազեկվեցին նախագծի օգտակարության, երիտասարդների մասնակցության, հանդիպումների բարձրաժեքության մասին:

Ջինիշյան հիմնադրամի տնօրինությունը ունկնդրեց երիտասարդների  առաջարկությունները, որոնց իրականացումը կօժանդակեն քաղաքացիական, հասարակական և  հոգևոր գործունեության ակտիվացմանը, երիտասարդների կյանքը հետաքրքիր, ստացած գիտելիքը օգտակար դարձնելուն:

Ե՛վ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» տնօրինության ղեկավարները, և թեմի երիտասարդական բաժինը նորանոր ծրագրեր իրակացնելու ուղղությամբ համագործակցությունը շարունակելու  պատրաստակամություն հայտնեցին:

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge