Материалы

Անհատական ցուցահանդես վաղամեռիկ նկարչի ծննդյան օրվան

Փետրվարի 3-ին հանրաճանաչ նկարիչ Թենգիզ Միկոյանցը կդառնար 61 տարեկան: Միկոյանց ընտանիքի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի կազմակերպմամբ, 2025 թվականի փետրվարի 3-ին «Հայարտուն» կենտրոնում բացվեց վերջերս իր մահկանացուն կնքած շնորհաշատ գեղանկարչի աշխատանքների ցուցահանդեսը: Թենգիզ Միկոյանցի աշխատանքների  ետմահու ցուցահանդեսը տաղանդավոր նկարչի  այն կտավների ցուցադրությունն էր, որոնք վաղամեռիկ  նկարչի կողմից իր ընտանիքին թողած  անկրկնելի մասունքներ են:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ ըմբոշխնելու Թենգիզ Միկոյանցի վրձնի անկրկնելիությունը, գույների ներդաշնակությունը, ներկապնակի հագեցվածությունը, հիանալու Թբիլիսիին նվիրված նրա կոլորիտային շքեղաշուք նկարներով: 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Թենգիզ Միկոյանցի ետմահու ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի  9-ը ներառյալ: Մուտքն ազատ է:

Ea9F3C1C 0B2C 4873 9117 3617E34Dafd4
Fa829F8E A3C6 4D66 909E F99C8D68B28D

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge