Материалы

Աստվածամոր Ավետման տոնը Վիրահայոց թեմում

Աստվածամոր Ավետման տոնը Հայոց Եկեղեցին անշարժ նշում է ապրիլի 7-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ.Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այդ օրը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր և այն նշանավորվում է հայոց եկեղեցիներում Սուրբ Պատարագների մատուցմամբ և մշակութային միջոցառումներով:

2025 թվականի ապրիլի 7-ին, Թբիլիսիում, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ.  Տեր Կիրակոս եպս.  Դավթյանի օրհնությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց  արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ-քահանան  խոսեց Աստվածամոր տոների և Հայոց Եկեղեցում Սուրբ Մարիամի խորհրդի մասին և շնորհավորեց բոլոր մայրերին ու քույրերին տոնի կապակցությամբ, փոխանցեց թեմակալ առաջնորդի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Աստվածամոր Ավետման տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի մյուս գործող եկեղեցիներում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge