Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ Տավուշի մարզում օծվեց Սուրբ Սեղանը

2025 թվականի ապրիլի 7-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հգշ.  Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի առաջնորդությամբ, Վիրահայոց թեմի Առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդարանին կից Սուրբ Աստվածածին մատուռի, Սուրբ Սեղանի օծման հանդիսավոր արարողություն:

Սուրբ մատուռի կառուցմանը իրենց նվիրումով, աղոթքով և ջանքերով նպաստել են տեր և տիկին Արմեն Իսկանդարյանը, Արմենուհի Պողոսյանը և մյուս եկեղեցասեր հայորդիները:  Նրանց աղոթքն է, որ մատուռը լինի հույսի ու մխիթարության, ուրախության և ներշնչանքի,  Աստծո հետ միաբանվելու և Աստծո հետ հաղորդակից լինելու սրբատեղիներից մեկը:

Օծման հանդիսավոր արարողությունից հետո Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի Սրբատառ կոնդակի համաձայն, տեր և տիկին Արմեն Իսկանդարյանին և Արմենուհի Պողոսյանին շնորհվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն՝ Աուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի շքանշանը։

Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը Ավետման տոնի կապակցությամբ և Սուրբ Աստվածածնի մատուռի  Սբ. Սեղանի օծումից հետո շնորհավորելով հավատացյալներին,  հորդորեց  իրենց աղոթքներում հայցել Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը և բարեմաղթեց, որ  օծված մատուռը դառնա հավերժական օրհնության և հավատքի յուրօրինակ վայր:

Վերջում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ տեղի մանկական երգչախումբը, ներկայացվեցին առաջնորդարանի սաների ձեռքի աշխատանքները  նաև փոքրիկ բեմադրություն և Տիրամորն ուղղված աղոթքներ։

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge