Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ անմոռանալի անակնկալներ անչափահասներին

2025 թվականի ապրիլի 12-ին ուրախ ու ժպտացող դեմքերով տարբեր հասակի երեխաներ  էին  հավաքվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Դրանք Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության (նախագահ՝ Արթուր Միրզոյան) տարբեր խմբերի սովորողներն էին:  Նրանք եկել էին ստանալու Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությունը և լսելու նրա խոսքը:

Թեմակալ առաջնորդի հետ միասին Տերունական աղոթքից հետո, երեխաները ունկնդրեցին Սրբազան հոր բարեմաղթանքները: Դեռահասների համար հետաքրքիր և անմոռանալի  պահեր դարձան թեմակալ առաջնորդի ձեռամբ ստացած «Սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության  նվերները, որոնց պարունակությունը այնպիսի մեծ հետաքրքրություն էր ներկայացնում  նրանց  համար:

Հիրավի, օրը  դարձավ բոլոր անչափահասների համար անմոռանալի անակնկալներով հագեցած գեղեցիկ օր:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge