Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ անմոռանալի անակնկալներ անչափահասներին

2025 թվականի ապրիլի 12-ին ուրախ ու ժպտացող դեմքերով տարբեր հասակի երեխաներ էին հավաքվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Դրանք Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության (նախագահ՝ Արթուր Միրզոյան) տարբեր խմբերի սովորողներն էին: Նրանք եկել էին ստանալու Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությունը և լսելու նրա խոսքը:
Թեմակալ առաջնորդի հետ միասին Տերունական աղոթքից հետո, երեխաները ունկնդրեցին Սրբազան հոր բարեմաղթանքները: Դեռահասների համար հետաքրքիր և անմոռանալի պահեր դարձան թեմակալ առաջնորդի ձեռամբ ստացած «Սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները, որոնց պարունակությունը այնպիսի մեծ հետաքրքրություն էր ներկայացնում նրանց համար:
Հիրավի, օրը դարձավ բոլոր անչափահասների համար անմոռանալի անակնկալներով հագեցած գեղեցիկ օր: