Материалы

Վիրահայոց թեմը հյուրընկալեց Սյունիքի մարզի Քաջարանի Արվեստի դպրոցի սաներին և ուսուցիչներին

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և ՀՀ Սյունիքի մարզի տարբեր կրթական  հաստատությունների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների շրջանակում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, 2025 թվականի մայիսի 2-4-ը Թբիլիսիում հյուրընկալվեցին Քաջարանի Արվեստի դպրոցի սաները՝ ուսուցիչների և ծնողների հետ:

«Հայարտուն» կենտրոնի դահլիճը լեփ-լեցուն էր դպրոսականներով և մեծահասակ հանդիսատեսով:

«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարտկոսյանը փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը, իր ողջույնի խոսքում կարևորեց տարիներ շարունակ  Վիրահայոց թեմ, ի մասնավորի «Հայարտուն» կենտրոն Սյունիքի մարզի տարբեր շրջանների կրթական և մշակութային հաստատությունների  կողմից  իրականացվող այցելությունները և  նշեց,  որ ուրախ են այս  անգամ ընդունելու Քաջարանի արվեստի դպրոցի սաներին:

Արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ իրենց նպատակն է եղել սերունդներին  ծանոթացնել Թբիլիսիի հայկական հետքին և կարևորեց, որ  այցելությունների ժամանակ ընտրությունը կատարվել է նրանց վրա,  ովքեր առաջին անգամ են լինելու Վրաստանի մայրաքաղաքում:

Քաջարանցի երեխաները իրենց հասակակիցներին ուրախացրին Հովհ. Թումանյանի «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը«, և «Բարեկենդանը» ներկայացումների շնորհալի և վարպետ ցուցադրմամբ (ուսուցիչ՝ Տիգրան Ղուկասյան), ինչը թբիլիսահայ դպրոցականների և  մեծահասակների կողմից ընդունվեց ջերմությամբ:

Միջոցառումը ամփոփեց  արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Սուրբ Հարության ավետիսը  և բարեմաղթեց սիրել  հայրենիքը, հավատարիմ մնալ հավատքին, պահել ու պահպանել մեր լեզուն ու մշակույթը:

Քաջարանցի հյուրերը այցի շրջանակնհերում եղան Հովհ. Թումանյանի նախկին բնակարանում, այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն:   

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge