Материалы

Ուսումնական տարվա վերջին միջոցառում և հրաժեշտ նախակրթարանին

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2024-25 ուս.տարվա եզրափակիչ միջոցառումը, որը նաև ավագ խմբի հրաժեշտի տոնահանդես էր:

Միջոցառմանը ներկա էր «Հայարտուն» կենտրոնի հիմնադիր երջանկահիշատակ Բորիս Սաակովի դուստրը՝ Յուլյա Սաակովան:

Թեմի կրթական բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը, բացելով տոնահանդեսը իր երախտագիտությունը հայտնեց Վիրահայոց Թեմի առաջնորդին՝ մանկական հաստատությունը ուշադրության ներքո պահելու և աջակցելու համար և կարևորեց, որ նախակրթարանի 14 շրջանավարտներից 12-ը ուսումը շարունակելու են մայրաքաղաքի հայերեն ուսուցմամբ դպրոցներում:

Յուրահատուկ էր դահլիճի ձևավորումը՝ «Մանկություն» գնացք, որի կանգառները ներկայացնում էին տառաթիվ, ընկերության դասեր, խաղաղության պարտեզ նախակրթարանում ուսուցման փուլերը: Երեխաները յուրաքանչյուր կանգառում ցույց տվեցին իրենց սովորածը՝տառերի և թվերի աշխարհում կողմնորոշվելը, երգն ու պարը, ուրախ խաղերը, ընկերությունը, սերը լեզվի, հայրենիքի, ծննդավայրի, նկատմամբ:

Հրաժեշտի տոնահանդեսին առանձնահատուկ էր Թեմի առաջնորդ Կիրակոս Սրբազանի կողմից  անակնկալը, որն արտահայտվեց անիմատորներ չիբուրաշկայի և սկյուռիկի մասնակցուսթյամբ ուրախ ու զվարճալի ժամանցով: Վերջում շրջանավարտները ստացան վկայականներ և ալբոմ-վինյետկաներ ու Կարեն Երիցյանի կողմից «Սամարացու քսակ» նվերներ:

Նախակրթարանի սաները, ոտք դնելով մանկության նոր փուլ, ունեն նաև իրենց երազանքները, որոնց գրությունները ուսուցիչներ Աիդա Բազոյան-Սուրմալյանի, Տաթևիկ Սահակյանի, Նանե Օգանեսյանի և դայակ Երինազ Մարտիրոսյանի օգնությամբ տեղադրել էին փուչիկների մեջ, և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում բաց թողեցին դեպի երկինք:  

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge