Վիրահայոց թեմի երիտասարդների խումբը կմասնակցի ՀԵՀԵՄ Համահայկական ուխտագնացությանը

2025 թվականի հուլիսի 2-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում առավոտյան ժամերգության ավարտին, արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը ՀԵՀԵՄ Համահայկական ուխտագնացության մեկնող վիրահայ երիտասարդների խմբի անդամներին փոխանցեց Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը և բարի ճանապարհի մաղթանքով օրհնեց նրանց :
ՀԵՀԵՄ Համահայկական ուխտագնացությունը կընթանա հուլիսի 3-7ը՝ Հայաստանի Հանրապետության Աղվերանում՝ «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» կարգախոսով:
Վիրահայոց թեմի երիտասարդ ուխտավորների խումբը կմասնակցի «Աստծո թագավորություն», «Սուրբ եկեղեցին», «Ընտանիքը եկեղեցու հիմքն է», «Ամուսնությունը և ռոմանտիկ հարաբերությունը» թեմաներով խմբային քննարկումներին, ինչպես նաև Իշխանավանք ուխտագնացությանը և հայաստանյան սրբավայրեր այցելություններին :
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ Պատարագին և ուխտագնացոսւթյան փակման արարողությանը մասնակցությունից հետո երիտասարդների խումբը հոգեպես զորեղացած կվերադառնա Թբիլիսի: