Материалы

Խաչվերացին նվիրված Սուրբ Պատարագ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, 2025 թվականի սեպտեմբերի 14-ին տոնեց Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշանավորվեց տոնական Սուրբ պատարագներով:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս  Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի  միաբան, Հայեցակարգային գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հընթացս Սբ. Պատարագի Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Խաչվերացի  տոնի  մասին, քանզի այն  խաչին նվիրված տոներից ամենակարևորն է և ներառում է   գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակը:  

Հավարտ Սրբազան արարողության՝ Վիրահայոց թեմի առաջնորդը հավատացյալներին  շնորհավորեց Խաչվերացի տոնի կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց Հայր Ռուբեն վարդապետին՝ տոնական Սբ. Պատարագ մատուցելու  համար:

Թբիլիսիի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Խաչվերացի տոնին նվիրված  Սբ. Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:

Նույն օրը եկեղեցիներում, հավարտ երեկոյան ժամերգության օրհնվեց ռեհանը, որը ժողովուրդը համարում  է  խաչի ծաղիկ: 

0359458584 N

283402240 N

3567214 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge