Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը կմասնակցի Բուխարեստի հայոց եկեղեցու վերաօծմանը

2025 թվականի նոյեմբերի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը մեկնեց Բուխարեստ: Սրբազան Հայրը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ  Գրշ. Տեր  Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հրավերով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ , նոյեմբերի 9-ին կմասնակցի Ռումինիայի հայոց թեմի առաջնորդանիստ Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու վերաօծման արարողությանը: 

Բուխարեստի առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց հայոց եկեղեցու վերաօծման և Թեմակալ առաջնորդի հանդիպումների մասին կտեղեկանաք մեր էջում:

Ռումինիայի Հայոց թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկն է, որը ներկայացնում է ռումինահայության հոգևոր կյանքը։ Կազմավորվել է Ռումինիայի թագավորության գոյության ժամանակ (1931): Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին  կառուցվել է 1911–15 թվականներին՝  1638 թվականին հիմնված եկեղեցու տեղում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge