Վիրահայոց թեմի առաջնորդը կմասնակցի Բուխարեստի հայոց եկեղեցու վերաօծմանը
2025 թվականի նոյեմբերի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը մեկնեց Բուխարեստ: Սրբազան Հայրը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հրավերով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ , նոյեմբերի 9-ին կմասնակցի Ռումինիայի հայոց թեմի առաջնորդանիստ Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու վերաօծման արարողությանը:
Բուխարեստի առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց հայոց եկեղեցու վերաօծման և Թեմակալ առաջնորդի հանդիպումների մասին կտեղեկանաք մեր էջում:
Ռումինիայի Հայոց թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկն է, որը ներկայացնում է ռումինահայության հոգևոր կյանքը։ Կազմավորվել է Ռումինիայի թագավորության գոյության ժամանակ (1931): Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին կառուցվել է 1911–15 թվականներին՝ 1638 թվականին հիմնված եկեղեցու տեղում:
Հայերեն
ქართული
English
Русский 

