Կիրակնօրյա Սուրբ պատարագ Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում
2026 թվականի մարտի մեկին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ, Մեծն Պահոց շրջանի երկրորդ կիրակիի Սբ. Պատարագը մատուցեց արժ. Տեր Հուսիկ քհն. Հարությունյանը:
Հավարտ Սբ. Պատարագի Գերաշնորհ առաջնորդի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ զոհերի հոգու խաղաղության:
Վերջում Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց «Անառակի որդին» կիրակիին և հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Նա իր խոսքն ավարտեց անառակ որդու օրինակով ժամանակին սխալից ետ կանգնելու, ապաշխարելու և Աստծուց ներում խնդրելու ներկաներին ուղղված հորդորով, իսկ Աստված ամենազոր է և գթառատ ու պատրաստ ներելու և ընունելու իր որդիներին:
Հայերեն
ქართული
English
Русский 
