Материалы

Հայոց եկեղեցիներում նշվեց Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակի օրը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը ոգեկոչում է Սեբաստիայում նահատակված սուրբ քառասուն մանուկների հիշատակը:
2026 մարտի 14-ին, Վիրահայոց թեմի հայոց եկեղեցիներում նշեցին Սուրբ մանուկների նահատակության օրը: Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում առավոտյան ժամերգության ժամանակ վառվեցին ծաղիկներով զարդարված մոմերը: 40 վառվող մոմերով զարդարված սեղանը խորհրդանշորեն մանուկ վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատքին, նրանց նահատակությունը, որ երևում էր լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից:
Հավարտ ժամերգության, եկեղեցիներում հոգևոր դասի կողմից հավուր պատշաճի քարոզ խոսվեց օրվա խորհրդի՝ Սեբաստիայում նահատակված և սրբացած 40 մանուկների մասին և մանկանց պատմության օրինակով հորդորվեց՝ կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին, ապրել սիրով, լինել բարի ու զոհաբերության պատրաստ, հաղթահարել բոլոր դժվարությունները երկնային պսակին արժանանալու նվիրումով:
Այնուհետև եկեղեցիներում ընթերցվեց Սեբաստացի 40 վկաների պատմությունը:
Հավարտ ժամերգության հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն և բաժանվեց հավատացյալներին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge