Материалы

Հայոց Եկեղեցու հոգևորականների մասնակցությունը Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը

Կիրակի օրը, մարտի 22-ին, Հայոց եկեղեցու բարձրաստիճան հոգևականները իրենց մասնակցությունը բերեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, հուղարկավորության արարողությանը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությունը, և Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի ընկերակցությամբ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանին փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոսի վշտակցությունն ու ցավակցության աղոթքը քրիստոնյա եղբայրական Եկեղեցու առաջնորդի մահվան կապակցությամբ, հայցելով բարձրյալի լույսը ննջեցյալի հոգու խաղաղության համար:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge