Материалы

Քաղաք Մառնեուլիի երեխաները ստացան «Բարի սամարացու» նվերներ

2026 թվականի մայիսի 2-ին Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջան այցելության ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը հանդիպեց Մառնեուլի քաղաքի հայազգի երեխաներին, որոնք թեմակալ առաջնորդի հետ հանդիպման էին եկել նվիրյալ հավատացյալներ Գոգյան եղբայրների նախաձեռնությամբ:
Սրբազան հայրն իր օրհնության և բարեմաղթանքի խոսքում երեխաներին ցանկացավ առողջություն, երջանիկ մանկություն, լավ սովորել և դառնալ ազգին, հավատքին և հայրենիքին ու ծննդավայրին նվիրված քաղաքացիներ:
Տեր Կիրակոս եպիսկոպոսի ձեռամբ և ուղեկցող Թեմի վարչական բաժնի ղեկավար Կարեն Երիցյանի և երիտասարդական բաժնի պատասխանատու Էմիլ Սարգսյանի օգնությամբ բոլոր երեխաները ստացան «Սամարացու քսակ» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության «Բարի սամարացի» նվերներ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge