Վիրահայոց թեմի առաջնորդի շնորհավորանքը
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի շնորհավորական ուղերձը Կաթողիկոս Շիո Մուջիրիին՝ Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու 142-րդ Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առիթով, որտեղ ի մասնավորի ասված է.
-Ձերդ Սրբություն,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր դասի և հավատացյալ հոտի անունից միանում ենք , Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և ի սրտե շնորհավորում ենք Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք ընտրվելու առիթով, մաղթում ենք երկար տարիների կյանք և խաղաղ ու բարեբեր ծառայություն:
Աղոթում ենք Ամենազոր Աստծուն Վրաստան և Հայաստան մեր երկու հայրենիքների խաղաղության և մեր հայրերի հավատքի անսասանության համար:
Թող Աստված իր անսպառ շնորհներով զարդարի Ձերդ Սրբության ծառայությունը՝ ի բարօրություն վրաց ժողովրդի և համայն Վրաստանի:
Հայերեն
ქართული
English
Русский 
