Материалы

Թբիլիսիում Թարգմանչաց տոնը նշվեց տոնական Սբ. Պատարագով և մայրենիի իմացության վկայականների հանձնմամբ

2026 թվականի հունիսի 25-ին Թբիլիսիի Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցում տոնական Սուրբ պատարագով նշվեց Թարգմանչաց տոնը՝ Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը: Վիրահայոց Թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս.Դավթյանի հանդիսապետությամբ մատուցված Սբ. Պատարագի պատարագիչն էր արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Սբ.Պատարագին ներկա էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա (ուս.- ուհի՝ Թամարա Գաբոյան) և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա (ուս.-ուհի Ռոզա Զոհրաբյան) վարժարանների ընթացիկ տարվա շրջավարտները:
Հավարտ Սբ. պատարագի՝ Թեմակալ Առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց
Թարգմանչաց տոնի կապակցությամբ: Անդրադարձ կատարելով Սփյուռքում հայերենի պահպանության և հայեցի դաստիարակության ազգանվեր և նշանակալից գործին, Սրբազան Հայրը բարձր գնահատեց Վիրահայոց Թեմի հայերենի ուսուցման երկամյա վարժարանների գործունեությունը, որը հնարավորություն է ընձեռում հայերենից կտրված տարբեր տարիքի հայորդիներին սովորելու իր կատարելությամբ առանձնահատուկ հայոց գրերը, ոսկեղենիկ հայերենը և վերադառնալու իրենց արմատներին:
Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը՝ հայերենով ապրելու, Հայոց Եկեղեցուն կապված մնալու պատգամով ուսումնարանի շրջանավարտներին բաժանեց վարժարանն ավարտելու վկայականներ և պատկերազարդ Մանկական Աստվածաշունչ:
Մայրենին սովորելու ընձեռված հնարավորության և ցուցաբերած հոգատարության համար շնորհակալության խոսքով և գեղեցիկ ասմունքով հանդես եկան շրջանավարտները:
2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2026 armenianchurch.ge