Վիրահայոց թեմի հայտարարությունը 25/03/2020
Աշխարհում տարածված և մարդկությանը ահազանգող կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի պատճառով Վիրահայոց թեմը իր հոգևոր ծիսակատարությունները և արարողությունները կիրականացնի փոփոխված ձևաչափով: 1. Թեմի պաշտոնական կայք-էջին և ֆեյսբուկյան էջին կտեղադրվեն կիրակնօրյա Սուրբ Պատարագների խորհուրդների քարոզչությունը, որը կներկայացնի Վիրահայոց թեմի աաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: 2. Ծաղկազարդի տոնի, Ավագ շաբաթվա բոլոր օրերի խորհուրդները և Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նվիրված արարողությունները, նույնպես կկատարվեն եկեղեցիներում, փակ վիճակում, որոնց հավատացյալները կարող են մասնակցել եկեղեցու մերձակա տարածքում՝ բարձրախոսների միջոցով կամ հետևել տանը առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ: