Վիրահայոց թեմի առաջնորդը ընդունեց Վիրահայոց թեմին հատկացված Սրբալույս Մյուռոնով անոթը
2024 թվականի սեպտեմբերի 30-ին,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
Տերունական աղոթքից և Սրբազան արարողությունների գնահատանքից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության, Մեծի Տանն ԿիրլիկիոԿաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը ներկայացուցիչներին:
Վեհափառ Հայրապետը օրհնությամբ և վստահության պատգամով Սրբալույս Մյուռոնովանոթը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին:
Վիրահայոց թեմի առաջնորդը խոնարհումովվստահեցրեց Վեհափառ Հայրապետին, որ Մայր Աթոռից բաշխվող Մյուռոնը հոգևոր նորոգություն ու զորություն կպարգևի հայ ժողովրդին, Վիրահայոց հավատացյալներին:
Արարողությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու պատգամով: