Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը ընդունեց Վիրահայոց թեմին հատկացված Սրբալույս Մյուռոնով անոթը

2024 թվականի սեպտեմբերի 30-ին,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:

Տերունական աղոթքից  և  Սրբազան արարողությունների գնահատանքից  հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները  փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության, Մեծի Տանն ԿիրլիկիոԿաթողիկոսության,  Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը ներկայացուցիչներին:   

Վեհափառ Հայրապետը օրհնությամբ և  վստահության պատգամով  Սրբալույս Մյուռոնովանոթը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին:  

Վիրահայոց թեմի առաջնորդը  խոնարհումովվստահեցրեց Վեհափառ Հայրապետին, որ Մայր Աթոռից բաշխվող Մյուռոնը  հոգևոր նորոգություն ու զորություն կպարգևի հայ ժողովրդին, Վիրահայոց հավատացյալներին: 

Արարողությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու պատգամով:

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են