Материалы

Հոգեհանգիստ՝ Սումգայիթի ոճրագործությունների 35-րդ տարելիցի կապակությամբ

2023 թվականի փետրվարի 26-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, խորանի փակ վարագույրի ետևից մատուցվեց կիրակնօրյա Սբ. Պատարագ: Արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը հավուր պատշաճի  քարոզ խոսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով սկսված Մեծ Պահքի երկրորդ կիրակիի խորհրդի մասին: Տեր Վիրապն  իր խոսքում անդրադարձ կատարեց 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության դեմ իրականացված  եղեռնին ու զանգվածային տեղահանությանը:

 Հավատացյալներով լեցուն եկեղեցում, որոնց շրջանում զգալի էր երիտասարդների ներկայությունը, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և հոգևորականաց ու  սարկավագաց դասի  մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստի կարգ հայատյացության զոհ դարձած անմեղ մարդկանց հոգիների խաղաղության համար:  

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

332920357 1540004229852073 8713880393432524804 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են