Материалы

Վարագա Սբ. Խաչին նվիրված Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Քրիստոնեական աշխարհը նշում է Սուրբ խաչին նվիրված չորս տոն, որոնցից չորրորդը՝ Վարագա Խաչի տոնը ազգային է, զուտ հայկական և նշում է միայն Հայոց եկեղեցին:
2022 թվականի սեպտեմբերի 25-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Վարագա Սբ. խաչի տոնին նվիրված Սուրբ Պատարագ:
Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սբ. Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան անդրադարձ կատարեց Վարագա Սուրբ խաչի նշանի խորհրդին, նշեց, որ խաչը հայտնվել 7-րդ դարում, երբ հայ ժողովուրդը մահու և կենաց պայքար էր մղում արաբական հրոսակների դեմ: Խաչը այդ օրհասական ժամանակներում հայտնվել է որպես փրկության նշան: Տեր Վիրապը հորդորեց ներկաներին՝ խոնարհվել խաչի առջև և ապավինել նրա զորությանը:
Հավարտ Սբ.Պատարագի Թբիլիսիի գործող երկու եկեղեցինրում՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, հոգևոր դասի և սարկավագների մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի զոհերի հոգիների խաղաղության համար: Եկեղեցիներում մոմեր վառվեցին և խնկաբույր տարածվեց հայրենիքի և Արցախի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակին:
30863257

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են