Материалы

ԳԱՆՁԱՅՈՒՄ 58-ՐԴ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԸ

Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում նշվեց Տերյանական պոեզիայի օրը: Ավադական օրակարգով տոնի առիթով հարևան շրջաններից, Թբիլիսիից, Հայաստանից ու արտերկրից Գանձա հասած հարյուրավոր հյուրերը այցելեցին Վահան Տերյանի տուն-թագարանին կից ցուցասրահ, մասնակցեցին Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում Գանձայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանի ձեռամբ մատուցված պատարագին: Պատարագին հաջորդեց դաշտահանդեսը, որը բացեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Վարդանյանը: Տոնի առիթով ներկաներին շնորհավորեց Սամցխե-Ջավախեթիի պետական լիազորի առաջին տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին: Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը իր խոսքում ընդգծեց ազգային մշակութային միջոցառումների կարևորությունը բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի շնորհավորանքը և օրհնությունը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի քարտուղար Գիսանե Հովսեփյանը՝ մաղթելով արժանի մնալ ազգային հոգևոր ժառանգությանը:

Միջոցառման հանդիսավոր մասում ելույթ ունեցան Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, պետական, մշակութային և հասարակական գործիչներ Վրաստանից և Հայաստանից:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի, Նինոծմինդայի, Ախալքալաքիի և Ասպինձայի քաղաքապետարանների ու ավագանիների, ինչպես նաև՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Գանձացիների ու տերյանասերների հետ տոնական ուրախությունը կիսեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և Սուրբ Եղիա Մարգարե կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի, վաստակաշատ մանկավարժ Ռոզա Զոհրաբյանը:

2


3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են