Материалы

Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Կոնդակը՝ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի կապակցությամբ

2023 թվականի մարտի 5-ին,  Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի  առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի  կոնդակը՝ Սուրբ Ներսես Շնորհալու վախճանի 850-ամյա տարելիցի կապակցությամբ:

Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, ամենափայլուն և համաքրիստոնեական քաղաքակրթության խոշոր ներկայացուցիչ Ներսես Շնորհալու ծավալած հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական գործունեությանը:  Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու՝ կաթողիկոսության տարիները (1166- 1173), չնայած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար  եղել է  ծանր ժամանակաշրջան, բայց նշանավորվել են նաև առաջընթացով և  հաջողություններով,  որոնք ամրագրված են  Հայոց Եկեղեցու պատմության մեջ:

Հայր Սուրբը անդրադարձ կատարեց նաև օրվա խորհրդին՝ Անառակ որդու  կիրակիին, և  հորդորեց ներկաներին  ապրել Սուրբ Ներսես Շնորհալու  աղոթքներով, շարականներով, հավատքից հեռանալու  համար մեծ զղջումով վերադառնալ դեպի Հայր  Աստված և քրիստոնեական հավատք:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են